Սրտանոթաբանություն
Կորոնար ստենտների անգիոպլաստիկան և իմպլանտացիան
Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում): Որոշակի դեպքերում բուժումը կարող է կանգնեցնել հիվանդության զարգացման ընթացքը, բնականաբար, երկարացնել կյանքը:
Բուժման ինվազիվ մեթոդներից մեկը անգիոպլաստիկան է:
Անգիոպլաստիկան, որ հայտնի է նաև որպես տրանսլյումինալ կորոնար միջամտություն, բուժգործողություն է, որի ժամանակ կիրառվում է ճկուն պլաստիկ կաթետեր, որի ծայրին փքված բալոն կա ամրացված սրտի նեղացած զարկերակի լայնացման համար: Հաճախ այս բուժգործողության ժամանակ զարկերակի լուսանցքում մետաղե ստենտ են տեղադրում, կրկնվող նեղացումը (ստենոզ) կանխարգելելու նպատակով: Նշանակում է` անգիոպլաստիկան հնարավորություն է տալիս վերականգնել սրտամկանի արյան մատակարարումը:
Երբ է անհրաժեշտ անգիոպլաստիկան
Երբ կրծքավանդակում ցավ կա, որի աղբյուրը սրտամկանն է, այն հենց կրծքահեղձուկն է: Կրծքահեղձուկը վկայում է, որ սրտամկանը (միոկարդ) բավարար չափով արյուն չի ստանում, հատկապես անբավարար է ստացած թթվածինը: Թթվածնի անբավարարությունը իշեմիա է առաջացնում: Արյան հոսքի նվազման հաճախակի պատճառներից է սրտի կորոնար զարկերակների աթերոսկլերոզը, որի պատճառով նեղանում են սրտամկանը սնուցող արյունատար անոթները:
Զարկերակների նեղացումը հետևանք է անոթների պատերին կալցիումի և խոլեստերինի կուտակների:
Նեղացած կորոնար զարկերակներով հիվանդը կարող է բողոքել կրծքահեղձուկից ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հոգեբանական սթրեսների հետևանքով, որոնց ժամանակ սրտամկանը ավելի շատ արյան կարիք է զգում:
Կրծքահեղձուկը կարող է լինել կայուն և անկայուն: Անկայուն կրծքահեղձուկին հատուկ է ցավի սովորական բնույթի փոփոխությունը, օրինակ, հաճախականության, ծանրության աստիճանի, նոպայի տևողության կամ այն իրավիճակի փոփոխությունը որի դեպքում հաճախ է առաջանում ցավը: Անկայուն կրծքահեղձուկը կարող է սրտամկանի ախտահարման պատճառ դառնալ (միոկարդի ինֆարկտ): Կորոնար սուր համախտանիշ տերմինը բնորոշ է անկայուն կրծքահեղձուկով կամ սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդների համար, իսկ այս վիճակները ստացիոնարում շտապ հետազոտություն են պահանջում: Ծանր դեպքերում, սրտային նոպան կարող է սրտային անբավարարության կամ հանկարծամահության պատճառ դառնալ:
Անգիոպլաստիկայի ցուցումները
Անգիոպլաստիկան ցուցված է կայուն կրծքահեղձուկով երկու խմբի հիվանդների, ի լրացում դեղորայքային բուժման.
- կայուն ախտանիշներով հիվանդներին, չնայած համապատասխան դեղորայքային թերապիային.
- զարկերակի որոշակի աստիճանի ստենոզով հիվանդներին, ինչպես նաև ինֆարկտի բարձր ռիսկի խմբում գտնվողներին:
Անգիոպլաստիկայի արդյունավետությունը կախված է կորոնար անոթների նեղացման աստիճանից: Այդ բուժգործողությունը սովորաբար ցուցված է, երբ առկա է չափավոր կամ ծանրաստիճան նեղացում, կամ էլ, երբ մեկ կամ երկու կորոնար զարկերակներն են նշանակալիորեն նեղացած:
Անգիոպլաստիկան կարող է այնքան էլ արդյունավետ չլինել շաքարային դիաբետով հիվանդների համար, նրանց առավել ցուցված է զարկերակակորոնար շունտավորումը, հատկապես, եթե ախտահարված է երկու կամ երեք զարկերակ:
Կորոնար զարկերակների արտահայտված աթերոսկլերոզով հիվանդների համար, ում մոտ առկա են նաև մեծ քանակությամբ նեղացած արյունատար անոթներ կամ գլխավոր ձախ կորոնար զարկերակի նեղացում, որի հետևանքով խախտված է սրտի ձախ փորոքի գործառույթը, ավելի նպատակահարմար է զարկերակակորոնար շունտավորումը, քան դեղորայքային բուժումը:
Անգիոպլաստիկայի առավելությունը
Անգիոպլաստիկան թեթևացնում է կրծքահեղձուկի նոպաները, հնարավորություն է տալիս դիմանալ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Սակայն կան բազմաթիվ անհատական գործոններ, որոնք ազդում են ինվազիվ բուժման դրական արդյունքի վրա: Այդ պատճառով անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել բուժգործողության սպասվելիք իրական արդյունքների վերաբերյալ:
Բուժգործողության նկարագրությունը
Նախապատրաստություն
Անգիոպլաստիկան կատարելուց առաջ սովորաբար պահանջվում է արյան հետազոտություն և էլեկտրասրտագրություն կատարել: Այդ հետազոտությունները հնարավորություն են տալիս բուժգորոծողությունից առաջ համոզվել, որ այլ հնարավոր բժշկական խնդիրները հայտնաբերված են և գտնվում են հսկողության տակ:
Կորոնար անգիոգրաֆիա
Անգիոպլաստիկա կատարելուց առաջ անհրաժեշտ է ստույգ որոշել, թե սրտի որ զարկերակներն են նեղացած և ինչպիսին է ծանրության աստիճանը: Նման հետազոտությունն անցկացվում է ստացիոնարում և սովորաբար անմիջապես անգիոպլաստիկայից առաջ:
Բուժգործողությունից 6-8 ժամ առաջ ցանկալի է ոչ մի բան չուտել և չխմել: Շաքարային դիաբետով հիվանդները պետք է խորհրդակցեն բժշկի հետ, հետազոտություններից առաջ դեղ ընդունելու առումով: Հակակոագուլյացիոն պատրաստուկների չափաքանակը, ինչպիսին վարֆարինն է, կարող է նվազեցվել կամ ժամանակավորապես դադարեցվել բուժգործողությունից առաջ, կախված է տվյալ պատրաստուկով բուժման պատճառից:
Հիվանդին, վիրահատությունից առաջ տալիս են հանգստացնող, երբեմն էլ ցավազրկող դեղորայք: Նուրբ կաթետերը դրվում է ոտքի զարկերակի մեջ (ազդրային զարկերակ), կամ էլ ձեռքի զարկերակի մեջ (ճաճանչային զարկերակ): Կաթետերը շարժվում է արյունատար անոթներով դեպի սիրտը: Կորոնար զարկերակները տեսանելի են դարձվում կաթետերի օգնությամբ ներարկված կոնտրաստ նյութի և ֆլյուորոսկոպի օգնությամբ:
Այս հետազոտության հիման վրա երբեմն նաև միաժամանակյա անգիոպլաստիկա է կատարվում, եթե ստենոզի տեսակը բուժման ենթակա է և հիվանդի համաձայնությունն էլ նախօրոք առկա է:
- Որոշ դեպքերում միաժամանակյա անգիոպլաստիկա հնարավոր է անմիջապես կորոնար անգիոգրաֆիայից հետո:
- Այլ դեպքերում կատարվում է դեղորայքային բուժում կամ աորտակորոնար շունտավորում:
Անգիոպլաստիկան սովորաբար կատարվում է ստացիոնարում, հատուկ բաժանմունքում, որը կոչվում է անգիոգրաֆիկ լաբորատորիա: Բուժգործողությունը տևում է 1-2 ժամ:
Նեղացած զարկերակը բացելու համար երկար, նուրբ կաթետերը, որի ծայրին փոքրիկ բալոն կա, ներս է մտցվում ազդրային կամ ճաճանչային զարկերակից: Ինչպես վերևում նշվեց, կաթետերը շարժվում է արյունատար անոթներով դեպի սրտի ախտահարված զարկերակը և հասնում է նեղացած հատվածին: Կաթետերի գտնվելու տեղը, կոնտրաստ նյութի ներարկման շնորհիվ, հսկվում է ռենտգենյան սարքի էկրանի օգնությամբ (ֆլյուորոսկոպ):
Դրանից հետո փոքրիկ բալոնը փքվում է և լայնացնում նեղացած զարկերակը: Հաճախ այս փուլում ստենտի տեղադրում են կատարում ( մետաղալարից պատրաստված բացվող գլանագլխարկ), որը կանխարգելում է ապագայում կրկնվող նեղացումը: Որոշ ստենտներ հատուկ դեղորայքային ծածկույթ ունեն, կանխարգելելու համար հյուսվածքների անհարկի աճը միջամտության հատվածում: Այդ աճը կարող է «բուժել» ստենտավորված անոթը, սակայն, ժամանակի ընթացքում ապաքինման այդ գործընթացը կարող է նորից նեղացման, նույնիսկ, կորոնար անոթի լրիվ խցանման պատճառ դառնալ:
Անգիոպլաստիկայի բարդությունները
Անգիոպլաստիկայի ժամանակ բարդություններ հազվադեպ են լինում: Առավել հաճախ են լինում զարկերակի պունկցիայի հատվածում, որտեղից ներս է մտցվում կաթետերը, ցավն ու արյունահոսությունը:
Երբեմն անգիոպլաստիկան կատարվում է կորոնար զարկերակի ներսի շերտի բացվածքի օգնությամբ: Նման բացվածքը սովորաբար աննշան է լինում և ինքնուրույն ապաքինվում է: Եթե բացվածքը մեծ է և արյան հոսքի պաշարում կամ արնահոսություն է առաջացնում, ապա անհապաղ բուժման կարիք է զգացվում: Հաճախ դա լինում է կամ կրկնակի անգիոպլաստիկա և ստենտավորում, հազվադեպ` արտակարգ աորտակորոնար շունտավորում:
Սահմանափակ անգիոպլաստիկա
Չնայած բուժգործողությունը հնարավորություն է տալիս վերականգնել արյան հոսքը և թեթևացնել կրծքահեղձուկի ախտանշանները հիվանդների ավելի քան 90 տոկոսի մոտ, հիվանդության կրկնվելու ռիսկն առկա է առաջին 6 ամիսների ընթացքում, սովորաբար զարկերակի կրկնակի նեղացման պատճառով (ռեստենոզ): Նշանակալի ռեստենոզ կարող է լինել.
- հիվանդների 30%-ի մոտ, ում զարկերակը լայնացվել է բալոնային եղանակով, բայց առանց ստենտի տեղադրման.
- հիվանդների 15%-ի մոտ, մետաղե ստենտի տեղադրումից հետո.
- հիվանդների 10%-ի մոտ, դեղորայքային ծածկույթով ստենտ տեղադրելուց հետո:
Կորոնար զարկերակի որոշակի հատվածներ առավել հակված են ռեստենոզի, քան մյուսները: Բացի դրանից, որոշ վիճակներ բարձրացնում են ռեստենոզի ռիսկը.
- շաքարային դիաբետը,
- ծխելը,
- արյան բարձր ճնշումը,
- մանր զարկերակները,
- «վատ» խոլեստերինիկ բարձր մակարդակը,
- խոշոր զարկերակների խցանումը, որոնք տեղակայված են դեպի կողմ գնացող ճյուղի մոտ:
Կրկնվող ախտանշանները կարող են դրսևորվել սրտի այլ անոթների նոր նեղացման դեպքում: Որոշ մանր զարկերակներ, երկարատև ստենոզով զարկերակները կամ պինդ կուտակներ ունեցող զարկերակները չեն կարող բավականաչափ լայնացվել:
Հետվիրահատական բուժումը
Անգիոպլաստիկան ավարտելուց հետո կաթետերը հանվում է զարկերակի միջից և արնահոսությունը կանգնեցնելու համար տեղային ճնշում է գործադրվում:
Հիվանդը պետք է անկողնում լինի, բուժանձնակազմի ուշադիր հսկողության տակ և չշարժվի մի քանի ժամվա ընթացքում, արնահոսության ռիսկը բացառելու համար: Ըստ անհրաժեշտության, ցավազրկող դեղամիջոցներ են նշանակվում: Մեկ շաբաթից հիվանդը լիարժեք կյանքին է վերադառնում, բայց որոշ ժամանակ չի թույլատրվում ծանրություն բարձրացնել, ավտոմեքենա վարել:
Տրոմբների ձևավորումը կանխարգելող դեղամիջոցներ
Ստենտի տեղադրումից հետո առավել լուրջ բարդություն կարող է լինել ստենտի ներսում արյան թանձրուկի (տրոմբի) ձևավորումը` ստենտի տրոմբոզը: Պատճառը կարող է լինել մետաղի, որից պատրաստված է ստենտը, և արյան բաղադրամասերի փոխազդեցությունը:
Ստենտի տրոմբոզը կարող է զարկերակում արյան հոսքի կան առաջացնել և սրտամկանի ինֆարկտ հրահրել, նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Տրոմբոզը կարող է զարգանալ բուժգործողությունից հետո մինչև մեկ տարվա ընթացքում:
Տրոմբոզի ձևավորումը կանխարգելելու համար կիրառվում է ասպիրինով և կլոպիդոգրելով (Plavix®) բուժում: Այս պատրաստուկները նշանակվում են ստենտի տեղադրումից առաջ և հետո:
Որ դեպքերում է պետք օգնության դիմել
Անգիոպլաստիկայից հետո անհրաժեշտ է շտապ բուժօգնության դիմել, եթե.
- կրծքավանդակում ցավ կա և չի անցնում նիտրոգլիցերինի մեկ չափաքանակ ընդունելուց հետո.
- Պունկցիայի տեղում (որտեղ ներս է տարվել կաթետերը) բորբոքային ախտընթաց է սկսվել. այն այտուցվել է, կարմրել, ցավ կա, թարախարտադրություն կամ արյան հոսք.
- մարմնի ջերմաստիճանը բարձրացել է 38 աստիճանից ավելի:
Լրացուցիչ միջոցառումներ սրտի հիվանդությունների բուժման և կանխարգելման համար:
Բոլոր հիվանդները, ովքեր սրտանոթային հիվանդություններ ունեն պետք է պահպանեն հետևյալ հանձնարարականները հիվանդության ընթացքը հսկողության տակ պահելու համար.
- հիպերտոնիայի բուժում.
- արյան մեջ խոլեստերինի մակարդակի հսկողություն.
- ծխելուց հրաժարվել.
- ավելորդ քաշից ազատվել.
- խուսափել սթրեսային իրավիճակներից.
- կանոնավոր զբաղվել ֆիզիկական վարժություններով.
- կանխարգելման համար նիտրոգլիցերին ընդունել:
Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն